Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, համաձայն ՀՀ կառավարության 2010թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշման, հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված թիվ ԼՎ-232 լեռնահատկացման ակտը և ակտի փոփոխությունները, հաշվի առնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության 21.11.2023թ. թիվ ԱՆ-2478 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Աճանան գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0.04235 հա այլ հողամասը /09-042-0131-0010 կադաստրային ծածկագիր/ սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) օդերևութաբանական հետազոտությունների իրականացման համար՝ 10 /տաս/ տարի ժամկետով տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը։
2. Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 100000/հարյուր հազար/ դրամ:
3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|