Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 4․4-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը ժամանակավորապես իրականացնել 3301, Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, ք․ Կապան, Չարենցի 1 հասցում՝ մինչև Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված՝ <<Կապանի համայնքապետարանի մասնաշենքի ուժեղացում, վերակառուցում և նոր մանսաշենքի կառուցում>> սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքների ավարտը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|