Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ գույքը <<Կապանի թիվ 1 ՆՈՒՀ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռից անհատույց, սեփականության իրավունքով հանձնել․
1)«Կապանի թիվ 8 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը․
•Երկհարկանի մահճակալ, 2 հատ, միավորի հաշվեկշռային արժեքը՝ 6062 ՀՀ դրամ
•Զգեստապահարան, 2 հատ, միավորի հաշվեկշռային արժեքը՝ 9435 ՀՀ դրամ
•Մեծ աթոռ, 1 հատ, հաշվեկշռային արժեքը՝ 849 ՀՀ դրամ
2) «Կապանի թիվ 7 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը․
•Տիկնիկային շիրմա, 4 հատ, միավորի հաշվեկշռային արժեքը՝ 7743 ՀՀ դրամ,
•Խաղալիքների պահարան, 2 հատ, միավորի հաշվեկշռային արժեքը՝ 0 ՀՀ դրամ
• Սպիտակեղենի պահարան, 5 հատ, միավորի հաշվեկշռային արժեքը՝ 8468 ՀՀ դրամ
• Էլեկտրական սալօջախ (PE-8040), 1 հատ, հաշվեկշռային արժեքը՝ 152457 ՀՀ դրամ
• Խոհանոցի սպասքի պահարան, 1 հատ, հաշվեկշռային արժեքը՝ 4849 ՀՀ դրամ
• Պահեստի պահարան, 1 հատ, հաշվեկշռային արժեքը՝ 10887 ՀՀ դրամ
• Պահեստի պահարան, 1 հատ, հաշվեկշռային արժեքը՝ 6048 ՀՀ դրամ
• Մեծ աթոռ, 1 հատ, հաշվեկշռային արժեքը՝ 1573 ՀՀ դրամ
3)«Կապանի թիվ 6 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը․
•Սառնարան BEKO, 1 հատ, հաշվեկշռային արժեքը՝ 0 ՀՀ դրամ
4)«Կապանի թիվ 4 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը․
•Զգեստապահարան, 4 հատ, միավորի հաշվեկշռային արժեքը՝ 7275 ՀՀ դրամ
•Գրաճանաչության փոքր պահարան, 1 հատ, հաշվեկշռային արժեքը՝ 8850 ՀՀ դրամ
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|