Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի դրույթների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքային սեփականություն համարվող, բազմաբնակարան շենքերի բնակարաններն անհատույց /նվիրատվության կարգով/ որպես ընդհանուր համատեղ սեփականություն օտարել դրանք զբաղեցնող և փաստացի տիրապետող անձանց, համաձայն հավելվածի: 2. Առաջարկել բնակարանները փաստացի տիրապետող անձանց` ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը: 3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |