Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին թիվ 88, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշումների և հաշվի առնելով Արփինե Սարգսյանի դիմումը․ ո ր ո շ ու մ ե մ
1. Փոփոխել ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Հովհաննես Գարիկի Հայրապետյանին և Արփինե Արսենի Սարգսյանին պատկանող համայնքի Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցի թիվ 5 շենքի թիվ 26 և Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցի թիվ 5 շենքի թիվ 27 հասցեներում գտնվող բնակարանների գործառնական նշանակությունը` հասարակական գործառնական նշանակության` որպես տարածք օտագործելու նպատակով` առանց նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) տրամադրելու:
2. Ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Հովհաննես Գարիկի Հայրապետյանին և Արփինե Արսենի Սարգսյանին պատկանող համայնքի Կապան քաղաք Ա․Մանուկյան փողոցի թիվ 5 շենքի թիվ 26, Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցի թիվ 5 շենքի թիվ 27 և Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցի թիվ 5 շենքի թիվ 13 հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հասցե․ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Ա․Մանուկյան փողոց, թիվ 5 շենք, թիվ 13,26-27։
3. Վերոնշյալ գույքային միավորին տրամադրել նոր հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Ա․Մանուկյան փողոց, թիվ 5 շենք, թիվ 13։