Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Արմեն Օգանեսյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Արմեն Ռուբենի Օգանեսյանին պատկանող, Կապան համայնքի Ըրկենանց (Չափնի) գյուղում գտնվող 0․1976 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին և 49․9 քառ․մ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Ըրկենանց, 1-ին փողոց, թիվ 21 բնակելի տուն։