Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով և 46-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Հաստատել համայնքի սեփականություն համարվող գույքի 2016 թվականի գույքագրման փաստաթղթերը`
1)Համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման արդյունքները և ամփոփագիրը, համաձայն N 1 հավելվածի:
2)Համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրմամբ ոչ պիտանի ապրանքների դուրս գրման արդյունքները և ամփոփագիրը, համաձայն N 2 հավելվածի:
2.Հաստատված փաստաթղթերը հանձնել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` դրանք սահմանված կարգով պահպանելու համար: |