Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՏՐԻՎԻՈՒՄ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊ ընկերության 23.10.2023 թվականի եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր 2023TUM7C6/ և քննության առնելով Արա Ղուկասյանի դիմումը, որոշում եմ
1 Համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 1ա շենքի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.00092 հա այլ հողերի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման հողերի:
2.Համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 1ա շենքի հարևանությամբ Արա Աղվանի Ղուկասյանի կողմից բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում ինքնակամ կառուցված երկհարկանի շինությունը, որի 1-ին հարկում 5․7 քառ.մ արտաքին /4.3 քառ.մ ներքին/ մակերեսով ավտոտնակ է, իսկ 2-րդ հարկում 7․7 քառ.մ արտաքին /6.2 քառ.մ ներքին/ մակերեսով օժանդակ շինություն, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.00092 հա սպասարկման հողամաս:
3.Երկհարկանի շինությանը տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Բաղաբերդ թաղամաս, թիվ 1/11;