Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն «Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» 27․07․2023 թվականի պայմանագրի 8․1․ կետի և հիմք ընդունելով Գագիկ Խաչատրյանի 07․10․2025 թվականի դիմումը, որոշում եմ
1․ Լուծել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի, ի դեմս համայնքի ղեկավար Գևորգ Ռազմիկի Փարսյանի և Գագիկ Համլետի Խաչատրյանի միջև 2023 թվականի հուլիսի 27-ին կնքված ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Գ․Նժդեհի հրապարակ 1/3 հողամաս հասցեում գտնվող 0․00053 հա մակերեսով 09-001-1460-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը (վկայական՝ N 04082023-09-0013)։
2․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեում։