Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով և Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 09-ի թիվ 129-Լ որոշմամբ հաստատված կանոնակարգի 24․2 կետով և հիմք ընդունելով ավագանու մշտական հանձնաժողովների առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովների նախագահների և տեղակալների թեկնածությունները՝
1)Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝
Նախագահ – Անուշ Մեժլումյան
Տեղակալ – Տիգրան Իվանյան
2)Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝
Նախագահ – Յուրիկ Հարությունյան
Տեղակալ – Զորայր Գալստյան
3)Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողով՝
Նախագահ – Արտյոմ Հարությունյան
Տեղակալ – Արմեն Հովհաննիսյան
4)Գյուղատնտեսության, բնության և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողով՝
Նախագահ – Ալեքսանդր Գրիգորյան
Տեղակալ – Սոնա Մարտիրոսյան
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
|