Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման, հաշվի առնելով քաղաքացի Ա. Մկրտչյանի և Ս. Հովհաննիսյանի դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող հետևյալ տարածքները վարձակալության իրավունքով տրամադրելու 1. Ք. Կապան, Շինարարների փողոցի թիվ 8/43 հասցեում գտնվող հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքի /վկայական թիվ 20032014-09-0012/ 15,1 քառ մ մակերեսով թիվ 2 սենյակը հինգ տարի ժամկետով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար վարձակալության իրավունքով տրամադրել ք. Կապան, Շինարարներ փողոցի թիվ 8 շենքի, թիվ 10 բնակարանի բնակիչ Արմեն Մկրտչյանին, սահմանելով ամսական 1 քառ. մետրի համար 600 /վեց հարյուր/ դրամ վարձավճար: 2. Ք. Կապան, Շինարարների փողոցի թիվ 8/43 հասցեում գտնվող հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքի /վկայական թիվ 20032014-09-0012/ 15,1 քառ մ մակերեսով թիվ 1 սենյակից հինգ տարի ժամկետով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար վարձակալության իրավունքով տրամադրել ք. Կապան, Ա Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 շենքի, թիվ 13 բնակարանի բնակիչ Սիրվարդ Հովսեփյանին, սահմանելով ամսական 1 քառ. մետրի համար 600 /վեց հարյուր/ դրամ վարձավճար: 3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |