Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը` Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 4 շենքի թիվ 32 բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 21112024-09-0037) անհատույց (նվիրատվության կարգով), որպես ընդհանուր բաժնային սեփականություն օտարել
Սիմոն Օնիկի Մկրտչյանին /ծնվ. 02.09.1960թ., անձն․ AS 0520295, տրված 06.03.2019թ․ 041-ից/
Անահիտ Սեյրանի Առուստամյանին /ծնվ․ 05․09․1965թ․, անձն․ AS 0520368, տրված 06․03․2019թ․ 041-ից /
Արեն Սիմոնի Մկրտչյանին /ծնվ․ 06․10․1999թ․, անձն․ AP 0580573, տրված 09․06․2016թ․ 041-ից /։
2․ Առաջարկել նվիրառուներին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|