Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետով, համաձայն Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակների սպասարկման հողամասը ավտոտնակի սեփականատիրոջը /սեփականատերերին/ ուղղակի վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին» թիվ 93-Ն որոշման և հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Նելլի Պետրոսյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1.Կապան համայնքի Կապան քաղաքի Գ․Նժդեհի փողոցում գտնվող ժառանգության իրավունքով Նելլի Յուրիկի Պետրոսյանին պատկանող ավտոտնակի 0.0018 հա սպասարկման հողամասը 51980 (հիսունմեկ հազար ինը հարյուր ութսուն) դրամով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Նելլի Յուրիկի Պետրոսյանին /ծնված 23․07․1969թ./:
2.Ավտոտնակին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք.Կապան, Գ․Նժդեհի փողոց, թիվ 22/9: