Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ և 60-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի ը) ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի թիվ 1269-Ն որոշման և հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված ՇԱԹՎ-29/232 (նախկին 14/179) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, թիվ ԼՎ-232 լեռնահատկացման ակտը և էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2016 թվականի դեկտեմբերի 29-ի ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի երկարաձգման մասին թիվ 134-Ա հրամանը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Արծվանիկ գյուղի Նոր Ջուր թաղամասի թիվ 2 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր» կատեգորիայի «արդյունաբերական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության 15.38505 հա հողամասը /ծածկագրեր 09-018-0111-0546, 09-018-0533-0003, 09-018-0543-0001, 09-018-0533-0004/ ընդերքօգտագործման նպատակով /որպես պոչամբար/ առանց մրցույթի կառուցապատման իրավունքով մինչև 2041 թվականի մայիսի 30-ը տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը՝ 2866240.0 /երկու միլիոն ութ հարյուր վաթսունվեց հազար երկու հարյուր քառասուն/ դրամ տարեկան վարձավճարով:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|