Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 81-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 68-րդ հոդվածի, Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Լուծարել «Կապանի թիվ 11 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը։
2․ Համայնքի ղեկավարին լիազորել հիմնադրի անունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով սկսել լուծարման գործընթաց և իրականացնել լուծարման գործընթացի հետ կապված անհրաժեշտ բոլոր գործառույթները։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։