Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Կապան համայնքի ավագանու 2019 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 7 հերթական նիստի օրակարգը.
1.Կապան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
2.Համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
3.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Արծվանիկ գյուղի Վ. Սահակյան փողոցի թիվ 23/1 շենքի թիվ 2 բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին
4.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Շահումյան փողոցի թիվ 31 շենքի թիվ 2 բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող Կապան քաղաքի Ձորք թաղամասի 7/10 հասցեում գտնվող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող Կապան քաղաքի Ձորք թաղամասի 5/10 հասցեում գտնվող հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 62 հասցեում գտնվող հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին
8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող Կապան քաղաքի Մ. Հարությունյան փողոցի 3/46 հասցեում գտնվող հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին
9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող Կապան քաղաքի Ձորք թաղամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին
10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, Ձորաստան գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին
11.Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.23 հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը փոխելու մասին
12. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2019 թվականի մայիսի 2-ի թիվ 45-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
13. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2011 թվականի հուլիսի 29-ի թիվ 66-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
14. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սյունիք համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 31-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
15. Գույքը (ձուկ՝ իշխանի մանրաձուկ) Լևոն Գրիգորյանին հանձնելու համաձայնություն տալու մասին
16.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին
|