Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 2025 թվականի N 45–Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՓԻԿ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0․04762 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԿԱՌԼԵՆ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 16–րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-րդ և 80-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286, 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին»  թիվ 723-Ն որոշումների, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 19 «ՀայաստանիՀանրապետությանՍյունիքիմարզիԿապան համայնքի Կապան քաղաքի Արփիկ թաղամասում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասըվարձակալության իրավունքով մրցույթով օգտագործման տրամադրելու մասին» թիվ 163-Ա որոշումը և 2025թվականի հունվարի 17-ին կազմակերպված մրցույթի թիվ 03 արձանագրությունը՝որոշում եմ.

     

1.     Կապան համայնքի Կապան քաղաքի Արփիկ թաղամասումգտնվող գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի անջրդի վարելահողերի հողատեսքի 0,04762 հահողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել մրցույթում հաղթողԿառլեն Ավագյանին՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով:

 

 

 

 

 

2.    Կառլեն Ավագյանիհետ կնքել հողամասի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման պայմանագիր 5 (հինգ) տարի ժամկետով 6250.0 (վեց հազար երկու հարյուր հիսուն) դրամ տարեկան վարձավճարով:

3.    Վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ տարեկան վճարի գումարի 0.05 տոկոսի չափով: 

4.    Հողամասըերեքտարվաընթացքումնպատակայիննշանակությամբչօգտագործելուդեպքումհողամասինկատմամբվարձակալությանիրավունքըդադարումէ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner