Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշումով, որոշում եմ
1. Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք հողերից 0.744 հա այլ հողերի հողատեսքը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 5-րդ կարգի անջրդի վարելահողի:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: