Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով, և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1.Համաձայնություն տալ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի թիվ 791-Ն որոշման հիմքով համայնքային սեփականություն գրանցված Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 17.5 հա վարելահողերը /կադաստրային ծածկագրեր 09-082-0527-0002, 09-082-0527-0004, 09-082-0527-0006, 09-082-0527-0007, 09-082-0527-0008, 09-082-0510-000, 09-082-0510-0005/ սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով տնտեսություններին տրամադրելուն:
2.Սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել մեկ հեկտարի համար 12800 /տասներկու հազար ութ հարյուր/ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։