Այսօր: Երեքշաբթի, 25 Նոյեմբերի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2025 թվականի N 1282-Ա

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՎԻԹ ԲԵԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.06 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՕՐԻՆԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻԽԱԵԼ ՌՈՒԲԵՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ՆՐԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին,  2-րդ և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետով, հաշվի առնելով, որ Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղում գտնվող բնակելի տան տնամերձ հողամասին կից 0.02678 հեկտար հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և  ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը /բնակելի տունը կառուցված է 1980թ․/, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հաշվի առնելով Միխաել Եզիազարյանի դիմումը, կից փաստաթղթերը,     ո ր ո շ ու մ ե մ

 

1.Վերականգնել համայնքի Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղում  գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար օրինական 0.06 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող հողամասի նկատմամբ Միխաել Ռուբենի Եղիազարյանի հողօգտագործման իրավունքը`  0.02678 հա մակերեսով հողամասի չափով:

2.Միխաել Ռուբենի Եղիազարյանին պատկանող 0.0868 հա մակերեսով հողամասին և նրա վրա առկա շինություններին տրամադրել հասցե. ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Դավիթ Բեկ, 1-ին փողոց, 3-րդ նրբանցք, 19 բնակելի տուն։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.13 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner