Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիշկերտ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Արտավազդի Ալեքսանյանին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|