Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և հաշվի առնելով Յուրի Դավիդյանի դիմումը․ ո ր ո շ ու մ ե մ
1․ Սեփականության իրավունքով Յուրի Աշոտի Դավիդյանին պատկանող համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 9/10 և Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 9/32 հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հասցե․
Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Երկաթուղայինների փողոց, թիվ 9/10, 9/32։
2․ Վերոնշյալ գույքային միավորին տրամադրել նոր հասցե․ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Երկաթուղայինների փողոց, թիվ 9/10 ավտոտնակ։