Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի 1-ինմասի 24)-րդկետով, 77-րդ հոդվածով, համաձայն «Հանրայինհատվածիկազմակերպություններիհաշվապահականհաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդհոդվածի 2-րդմասի, ՀՀՖինանսներինախարարի 08.01.2016 թվականիթիվ 2-Նհրամանի` ո ր ո շ ու մ ե մ.
1.Համայնքային սեփականություն համարվող գույքի 2024թվականի պարտադիր գույքագրման գործընթացը կազմակերպելու և արդյունքներն ամփոփելու նպատակով ստեղծել համայնքային հանձնաժողով հետևյալ կազմով`
Հանձնաժողովի նախագահ՝
Գոռ Թադևոսյան - համայնքիղեկավարիտեղակալ
Անդամներ՝
Արմեն Սարգսյան-համայնքի ղեկավարի խորհրդական
Անդրանիկ Հովակիմյան-գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ
Պերճ Թադևոսյան-եկամուտների գանձման, առևտրի և սպասարկմանբաժնի պետ
Հասմիկ Ավետիսյան-կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ
Արման Ծատրյան- ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ
Արուսյակ Առաքելյան-քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ
Համապատասխանբնակավայրերի վարչական ղեկավարներ
2. Համայնքի ենթակայության կառույցների տնօրեններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից` 3-օրյա ժամկետում համայնքային հանձնաժողովի նախագահի հաստատմանը ներկայացնել գույքագրման հանձնաժողովների կազմը և գույքագրման ժամանակացույցը` հանձնաժողովի կազմում ընդգրկելով համայնքապետարանի աշխատակազմիաշխատողներին՝ որոշման հավելվածին համապատասխան:
3.Ամենամյա պարտադիր գույքագրումը սկսել 2024 թվականի հոկտեմբերի 1
-ից և աշխատանքներն ավարտել ու կազմված փաստաթղթերը հաստատմանը ներկայացնել մինչև նոյեմբերի 1-ը:
4. Գույքագրումը իրականացնել Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարի 2016 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների ակտիվների և պարտավորությունների պարտադիր գույքագրման անցկացման կարգը և ժամկետները սահմանելու մասին» թիվ 2-Ն հրամանով սահմանված պահանջների համաձայն:
5. Գույքագրման հանձնաժողովներին`
1) ապահովել ակտիվների և պարտավորությունների փաստացի մնացորդների գույքագրումը և դրանց գրանցումները սահմանված կարգով:
2) ոչ պիտանի ակտիվների համար կազմել առանձին ակտ` նշելով ոչ պիտանելիության պատճառները և առաջարկություններ ներկայացնել համայնքի ղեկավարին` ոչ պիտանի գույքը դուրս գրելու /ոչնչացնելու/, գույքագրման փաստաթղթերում փոփոխություններ կատարելու և համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելու համար:
6. Համայնքային հանձնաժողովի նախագահին՝
1) հսկողություն իրականացնել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի և պարտավորությունների գույքագրման գործընթացների նկատմամբ և համակարգել ենթակառույցների գույքագրման հանձնաժողովների աշխատանքները:
2) ապահովել համայնքապետարանի աշխատակազմի հաշվեկշռում արտացոլված ակտիվների ու պարտավորությունների փաստացի մնացորդների ամբողջական և ճշգրիտ գրանցումը գույքագրման ցուցակներում ու դրանց համեմատական տեղեկագրերի կազմումը:
3) հանձնաժողովի գործունեության արդյունքները ամփոփել սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում ու ներկայացնել դրանք քննարկման` որոշում կայացնելու համար:
4) գույքագրման արդյունքում արձանագրված` հետագա օգտագործման համար ոչ պիտանի գույքի ցանկը ներկայացնել դուրսգրման և ոչնչացման հանձնաժողովի քննարկմանը:
3) սահմանված կարգով ձևակերպել ամենամյա գույքագրման արդյունքները:
4) կազմել համայնքի սեփականություն համարվող գույքագրման փաստաթղթերը` համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելու համար:
5) Ավագանու կողմից փաստաթղթերը հաստատվելուց հետո, ներկայացնել աշխատակազմի ֆինանսական բաժին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով գործառույթներն իրականացնելու համար:
7. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քարտուղար Նելլի Շահնազարյանի վրա: