Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Կապան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 146-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ համաձայն N 1, 2, 3, և 4 հավելվածների։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|