Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՎԻԹ ԲԵԿ, ԿԱՂՆՈՒՏ, ՃԱԿԱՏԵՆ, ԵՂՎԱՐԴ ԵՎ ՍԶՆԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման և  հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի  առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում  է.

. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող թվով 5 բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխությանը, ըստ որի առաջարկվում է ներքոհիշյալ հողամասերը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա` պաշտպանական կարիքների համար.

 1) Դավիթ Բեկ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակության 0,5 հա վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 09-030-0108-0018-ից):

2) Կաղնուտ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,5 հա այլ հողատեսք (կադաստրային ծածկագիր՝   09-050-0104-0066-ից):

3) Եղվարդ բնակավայրում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անտառային նշանակության 0,5 հա թփուտ  (կադաստրային ծածկագիր՝   09-034-0119-0001-ից):

4) Սզնակ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 0,30192 հա այլ հողատեսք` (կադաստրային ծածկագիր՝    09-082-0545-0001-ից), բնակավայրերի նշանակության 0.19808 հա բնակելի կառուցապատման հողամասեր (կադաստրային ծածկագրեր՝ 09-082-0413-0005-ից 0.08011հա, 09-082-0413-0006-ից 0,11797 հա):

5) Ճակատեն բնակավայրում գտնվող ֆիզիկական անձի սեփականություն հանդիսացող  գյուղատնտեսական նշանակության 0,37101 հա վարելահող (կադաստրային ծածկագիր՝   09-061-0671-0008) գյուղատնտեսական նշանակության 0,38456 հա վարելահող  (կադաստրային ծածկագիր՝ 09-061-0671-0009):

2. Համայնքի ղեկավարին՝ կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինարական գործը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.47 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner