Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 159-Ա որոշումը, որոշում եմ
1․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 7 շենքի թիվ 45 հասցեում գտնվող 151․0 քառ․մետր տարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14112024-09-0060) 5 (հինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամին՝ սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով։
2․ Գույքի /տարածքի/ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման պայմանագիրը կնքել համայնքի ղեկավարի կողմից ըստ անհրաժեշտության ցանկացած պահի միակողմանի լուծելու պայմանով։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։