Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, Կապան համայնքի ավագանին որոշում է ․ 1․ Կապան համայնքի ավագանու 2024թ․ մարտի 27-ի Նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխաների վարձավճարը զեղչելու մասին N 32-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«Նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող ներքոհիշյալ խմբերի սաների համար սահմանել վարձավճարի զեղչ՝ 100 տոկոսի չափով․
1) Զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողոիթյան հետևանքով զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների համար։
2) Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։»
2) Որոշման երկրորդ կետում՝ «2024թ․ հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա բառերը փոխարինել «1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված սաների համար՝ 2023թ․ սեպտեմբերի 1-ից, իսկ 2-րդ կետով նախատեսված սաների համար՝ 2022թ․ սեպտեմբերի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա բառերով։
3. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|