Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետով, համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի դրույթների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել Կապան քաղաքային համայնքի 2014 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը` 1) եկամուտների գծով` 1 012 288,8 հազար դրամ 2) ծախսերի գծով` 1 028 349,2 հազար դրամ : 2. Հաստատել բյուջեի տարեկան հաշվետվությունները համաձայն հետևյալ հավելվածների. 1) Համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ առանձին եկամտատեսակների` հավելված N 1, 2) Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ գործառնական դասակարգման` հավելված N 2, 3) Համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ տնտեսագիտական դասակարգման` հավելված N 3, 4) Համայնքի բյուջեի հավելուրդի կամ դեֆիցիտի` /պակասուրդի/ կատարման վերաբերյալ հաշվետվությունը` հավելված N 4, 5) Համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրների կամ հավելուրդի օգտագործման ուղղությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը` հավելված N 5: |