Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 178
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 ապրիլի 2024 թվականի N 687-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ Մ․ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2 ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԻԵՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԶԵՓՅՈՒՌ ԱՐՏ» ՍՊ ընկերության 09.01.2024թ.  եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր` 2023FPRQK2/ և քննության առնելով Կարինե Հովհաննիսյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ

 

1.Համայնքի Կապան քաղաքի Մ․Հարությունյան  փողոցի թիվ 2 շենքի հարևանությամբ գտնվող բնակավայրերի նշանակության  բնակելի  կառուցապատման 0.00252 հա հողամասում Կարինե Արամայիսի Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված 28.1 քառ․ մ արտաքին /25.2 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակը, որի  պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.00281 հա սպասարկման հողամաս: 

2. Ավտոտնակին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Մ․Հարությունյան փողոց, թիվ 2/5։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(60.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner