Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածով, և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 20-ի «Կապան համայնքի և «Կապանի հեքիաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և վարձավճարը փոփոխելու մասին» N 143-Ա որոշման մեջ (այդ թվում նաև վերնագրում) «ԿԱՊԱՆԻ ՀԵՔԻԱԹ» բառերը փոխարինել «ՀԻՆ ՀԵՔԻԱԹ» բառերով։
2․ Նույն որոշման 1-ին կետը փոփոխել և այն կարդալ հետևյալ նոր խմբագրությամբ․ «Կապան քաղաքի Չարենցի փող․ 2/8 սրճարան հասցեում գտնվող 200քմ մակերեսով հողամասի համար «Հին հեքիաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ ի դեմս տնօրեն Համլետ Հարությունյանի, հետ 2002 թվականի օգոստոսի 27-ին կնքված /03․08․2007թ․ համաձայնագրով երկարաձգված/ վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել 5 (հինգ) տարով։ Հողամասի տարեկան վարձավճարը փոփոխել և սահմանել՝ տարեկան 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ։»։
3. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|