Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Խոտանան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Ներքին Խոտանանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1998-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությանը, ըստ որի նախատեսվում է Ներքին Խոտանան գյուղում գտնվող (Հավելված 7, տող «009-015», «դպրոց») 0,2 հա մակերեսով պետական սեփականության բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը սեփականության իրավունքով փոխանցել համայնքին պայմանավորված այն հանգամանքով, որ տվյալ տարածքում առկա գույքը՝ գրադարանի շենքը Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 51 որոշմամբ հանդիսանում է համայնքի սեփականություն, իսկ Ներքին Խոտանանի գյուղում դպրոցի շենք երբևէ չի եղել:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով դիմել ՀՀ Սյունիքի մարզպետին՝ ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1998-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու խնդիրը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու հարցով: