Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 24-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ և որոշման հավելվածով հաստատված ֆինանսական ամփոփաթերթը հաստատել նոր խմբագրությամբ, համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|