Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Համայնքի վարչական սահմաններում գտնվող, «անհայտ» քաղաքացիների որպես սեփականություն փոխանցված հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն.
1) Կապան համայնքի Արծվանիկ գյուղում /09-018-0111-0429 կադաստրային ծածկագրով/ 0.4758 հա հողամասը
2) Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամաս տանող ճանապարհին` <<Ծղեր>> այգեգործական ընկերության տարածքում գտնվող /09-001-0610-0027 և 09-001-0610-0028 կադաստրային ծածկագրերով/ 0.20098 հա հողամասը:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|