Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության 31․05․2023թ․ գրությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Մ․ Ստեփանյան փողոցի թիվ 41/42 հասցեում գտնվող հասարակական նշանակության 76․45 քառ․մետր տարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05032020–09–0012) 5 (հինգ) տարի ժամկետով, ամսական 39240 ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Հայաստանի Հանրաետության Էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեություն իրականացնելու նպատակով։
2․Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|