Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1406-Ն, Կապան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 17-ի 31-Ա որոշումներով և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Սյունիք-1 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Նորաշենիկ բնակավայրի համակցված փաստաթղթերում` համաձայն հավելվածի համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության (09-067-0136-0003-ից կադաստրային ծածկագրով) 0.6944 հեկտար վարելահողը և գյուղատնտեսական նշանակության (09-067-0486-0001-ից կադաստրային ծածկագրով) 0.1157 հա (հատված ԳԲ-6 և ԱնԲ-1) փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ:
2. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն:
|