Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, հաշվի առնելով Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 129-Ն, թիվ 130-Ա և 2020 թվականի մարտի 04-ի թիվ 25-Ա որոշումները և 2020 թվականի փետրվարի 17-ի «Ավագանու նիստերի ուղիղ առցանց հեռարձակում» անվանակարգում դրամաշնորհի պարգևատրման վկայագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Տալ համաձայնություն Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի «Լավագույն գործելակերպի ծրագիր Հայաստանի խոշորացված համայնքների համար» հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Ավագանու նիստերի առցանց հեռարձակման համար տեխնիկայի ձեռքբերում» ծրագրի համաֆինասնավորմանը՝ 341 000 /երեք հարյուր քառասունմեկ հազար/ ՀՀ դրամի չափով։ |