Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Կապան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի 2024 թվականի մարտի 27-ի երկրորդ նիստի օրակարգը՝
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 24-ի N 24-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հանձնելու մասին
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Կապան համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 22 շենքի թիվ 1 բնակարանը անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին
5․ նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխաների վարձավճարը զեղչելու մասին
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրից ծագած՝ Ժորա Աղասիի Իվանյանի պարտավորությունները ներելու մասին
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրից ծագած՝ Հենրիկ Գավրուշայի Աբգարյանի պարտավորությունները ներելու մասին
8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից ծագած՝ Սոս Մխիթարի Գասպարյանի պարտավորությունները ներելու մասին
9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 147-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին
10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Աճանան գյուղի Գետափ թաղամաս թիվ 146 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․ Հարությունյան փողոցի թիվ 5/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
12․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․ Հարությունյան փողոցի թիվ 4/13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
13․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և 0.33 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
14․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու, 0.1434 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
15․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և 4.34 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
16․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երրորդ նիստի օրը որոշելու մասին
|