Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 36-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 37-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Սահմանել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի բարեկարգման կարգը՝ համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 23-ի «Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի եվ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» թիվ 71-Ն որոշումը:
|