Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Հասմիկ Խաչատրյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Հասմիկ Ռուբենի Խաչատրյանին պատկանող Կապան համայնքի Գեղանուշ գյուղում գտնվող ժառանգական գույքերին տրամադրել հասցեներ․
0․02 հա հողամասին, 83․2 քառ․մ մակերեսով բնակելի տանը և 40․6 քառ․ մ մակերեսով բաղնիքին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Գեղանուշ, Ներքին թաղամաս, թիվ 56/1 բնակելի տուն;
0․1074 հա տնամերձ հողամասին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Գեղանուշ, Ներքին թաղամաս, թիվ 56 հողամաս։