Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել Կապան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի 2024 թվականի հոկտեմբերի 31-ի երկրորդ նիստի օրակարգը՝
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2024 թվականի բյուջեի ինը ամսվա կատարման ընթացքի մասին հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին
2. Հայաստանի Հանրապետության Կապան համայնքի և Ֆրանսիայի Սենթ Էթիեն քաղաքի միջև համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 09-ի N 131-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Շրվենանց բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Վերին Խոտանան բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու և համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի N 8-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը «Կապանի թիվ 9 ՆՈՒՀ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց սեփականության իրավունքով հանձնելու մասին
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող պաշարը՝ 37000 կգ ցորենը օտարելու մասին
8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․ Հարությունյան փողոցի թիվ 5 շենքի թիվ 31 բնակարանը անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին
9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 13 շենքի թիվ 14 բնակարանը անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին
10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 147-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 57/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Մուրադ Գուրգենի Բաղդասարայանին օտարելու մասին
12․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 51/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Ռոմա Նազարի Շահվերդյանին օտարելու մասին
13․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 23/5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Գարիկ Գրիշայի Օհանյանին օտարելու մասին
14․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 66/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Օնիկ Ռուբենի Հովագիմյանին օտարելու մասին
15․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Ձորաստան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով մրցույթով օգտագործման տրամադրելու մասին
16․ Հայաստանի Հանրապետության Սյունիք մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
17․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և 0,21 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
18․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և 0,41 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
19․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և 0,92 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
20․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
21․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի N 37-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
22․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Վերին խոտանան և Ծավ բնակավայրերի վարչական տարածքներում միջնակարգ դպրոց և մանկապարտեզ կառուցելու համաձայնություն տալու վերաբերյալ
23․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի երրորդ նիստի օրը որոշելու մասին