Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետի, Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշման, հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից ներկայացված դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող ք. Կապան, Շահումյան փողոց, 6/38 հասցեում գտնվող 66,81 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը երեք տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, սահմանելով ամսական 1 քառ. մետրի համար 400 /չորս հարյուր/ դրամ վարձավճար՝ ընդամենը 26730 /քսանվեց հազար յոթ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ: |