Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 100-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի <<Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության 2006թ. հունիսի 22-ի 922-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 164-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության — կողմ, — դեմ, — ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում  է .

Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի <<Կապանի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը հաստատելու մասին>> թիվ 100-Ա որոշման 1.-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.
Հաստատել քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հետևյալ կազմը`
1)  Աշոտ Հայրապետյան – համայնքի ղեկավար, հանձնաժողովի նախագահ
2) Աննա Սարգսյան – ընդհանուր և վարչաիրավական բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի քարտուղար
3) Նելլի Շահնազարյան – աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի անդամ
4) Մայա Միրզոյան – մանկական կենտրոնի տնօրեն, հանձնաժողովի անդամ
5) Աննա Ոսկանյան – Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ
6) Ռուզաննա Գալստյան – սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետ, հանձնաժողովի անդամ
7) Լիլիթ Սողոմոնյան - մանկական կենտրոնի սոցիալական աշխատող, հանձնաժողովի անդամ
8)  Աննա Սարգսյան – մանկական կենտրոնի իրավաբան, հանձնաժողովի անդամ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner