Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածով, և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 20-ի «Գույք նվիրաբերելու մասին» N 126-Ա որոշման 1-ին կետում «134,666,66 ՀՀ դրամ» բառերը փոխարինել «134666․66 /մեկ հարյուր երեսունչորս հազար վեց հարյուր վաթսունվեց դրամ վաթսունվեց լումա/» բառերով։
2․ Նույն որոշման 2-րդ կետը փոփոխել և այն կարդալ հետևյալ նոր խմբագրությամբ․ «Անհատ ձեռնարկատեր Արտյոմ Համբարձումյանի և ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի հետ կնքված ապրանքների մատակարարման եռակողմ պայմանագրով ձեռք բերված գույքը նվիրաբերել «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ին՝ համաձայն N 1 հավելվածի և «Կապանի թանգարանների միավորում» ՀՈԱԿ-ին՝ համաձայն N 2 հավելվածի»։
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|