Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1․ Համայնքային սեփականություն համարվող գույքը՝ Կապան համայնքի Կապան քաղաքի Հ․ Ավետիսյան փողոցի թիվ 1 շենքի թիվ 78 բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 01092022-09-0017) անհատույց (նվիրատվության կարգով), որպես ընդհանուր բաժնային սեփականություն օտարել`
Ֆլորա Անաստասի Մարտիրոսյանին /ծնվ. 01.12.1943թ., անձն․ AN 0512468, տրված 11.06.2013թ. 041-ից/
2․ Առաջարկել նվիրառուին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։