Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ, 481-րդ, 60-րդ, 76-րդ և 81-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» թիվ 1746-Ն, 1997 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» թիվ 237 որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) մրցույթով կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում ըստ տարածագնահատման գոտիների սահմանել տարեկան մեկնարկային վարձավճարների հետևյալ չափերը`
|
Մրցույթով օգտագործման տրամադրվող հողամասերի մակերեսները
|
Տարեկան մեկնարկային վարձավճարի չափըչափը 1 քառ. մետրիհամար, ըստտարածագնահատմանգոտիների /դրամ/
|
X
|
XI
|
XII
|
XIII
|
XIV
|
XV
|
XVI
|
1
|
Մինչև 0.002 հա-ը ներառյալ մակերեսով հողամասերի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար
|
1150
|
920
|
690
|
230
|
150
|
100
|
70
|
2
|
0.002 հա-ից մինչև 0,05 հա-ը ներառյալ մակերեսով հողամասերի` 0.002 հա-ը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար
|
580
|
460
|
350
|
120
|
80
|
50
|
40
|
3
|
0,05 հա-ից ավել մակերեսով հողամասերի՝ 0,05 հա-ը գերազանցող յուրաքանչյուր քառակուսի մետրի համար
|
90
|
70
|
50
|
40
|
30
|
20
|
10
|
2. Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցույթով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում ըստ գյուղատնտեսական հողատեսքերի մեկ հեկտարիհամար սահմանել տարեկան մեկնարկային վճարների հետևյալ չափերը`
|
Տարեկան մեկնարկային վճարի չափը 1 հա-ի համար ըստ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի /դրամ/
|
1 հեկտարի համար
|
X-XII տարածագնահատման գոտիներ
|
վարելահող
|
բազմամյա տնկարկներ
|
խոտհարք
|
արոտավայր
|
այլ
հողատեսքեր
|
17200
|
57700
|
10300
|
8300
|
8300
|
XIII-XVIտարածագնահատման գոտիներ
|
14020
|
59250
|
7630
|
5830
|
5830
|
3. Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերը մրցույթովկառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում սահմանել հետևյալ գործակիցները`
3.1 հասարակական նշանակության օբյեկտների համար` 3.1.1 հանրային սննդի և ժամանցի կազմակերպման համար 1,5 3.1.2 առևտրի և կենցաղային ծառայությունների կազմակերպման համար 1,2 3.1.3 հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար 1,0 3.1.4 կրթադաստիարակչականև սպորտի բնագավառի գործունեության կազմակերպման համար 0.8 3.1.5 ավտոտեխսպասարկման կայանների կազմակերպման համար 1,2 3.1.6 տրանսպորտային միջոցների կայանատեղերի կազմակերպման համար 1,0 3.2 արտադրական նշանակության օբյեկտների համար` 3.2.1 պահեստարաններ 0,9
3.2.2 արդյունաբերական և գյուղատնտեսական գործունեության
վերամշակման արտադրության օբյեկտներ 0,75
3.2.3 գյուղատնտեսական գործունեության այլ օբյեկտներ /բացառությամբ վերամշակման արտադրության օբյեկտներ/ 0,6 3.3 ավտոտնակներ 0,25 3.4 օժանդակ տնտեսական շինություններ 0,5 3.5 էլեկտրաէներգիայի, գազի և ջրի արտադրության և բաշխման օբյեկտներ 0.8
3.6 տրանսպորտի և կապի օբյեկտներ 0.8
3.7 բարեկարգման, կանաչապատման համար՝ 0,35 3.8 այլ նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում 1.0
4. Կնքվող պայմանագրերում նախատեսել, որ
1) տարեկան վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս հավասար չափերով:
2) վարձավճարի վճարման ժամկետ սահմանվում է պարտավորությունների ծագման ամսվան հաջորդող ամսվա 15-ը:
3) վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում վարձակալի համար սահմանվում է տույժ՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար՝ չմուծված վճարի գումարի 0.05 %-ի չափով:
4) վարձակալի կողմից վարձավճարը ավելի քան 183 օր ուշացնելու դեպքում վարձատուն իրավունք է ստանում քննարկել կնքված պայմանագրի նպատակահարմարությունը և միակողմանի լուծել այն:
5) ավագանու կողմից վարձավճարների չափերի փոփոխության դեպքում կնքված պայմանագրերի վարձավճարները ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, համայնքի պահանջով ենթակա են վերանայման՝ համաձայն տվյալ պահին գործող դրույքաչափերի
5. Առաջարկել համայնքի ղեկավարին մինչև 2018 թվականի փետրվարի ---ը կնքված հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերում վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու համար սահմանված տույժի հաշվարկման դրույքաչափը սույն որոշման 4-րդ կետի 3)-րդ ենթակետով սահմանված դրույքաչափը գերազանցելու դեպքում պայմանագրային կողմի հետ համաձայնեցնելով՝ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած տույժերի հաշվարկները իրականացնել 0,05% դրույքաչափով:
6. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերը հրապարակային սակարկություններով /մրցույթով/ կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան մեկնարկային վարձավճար սահմանելու մասին» թիվ 95-Ն որոշումը:
7. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |