Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով,38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 92-րդ հոդվածի 1-ին մասի, համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի ա ենթակետի, որոշում եմ`
1. Կապան համայնքի ղեկավարի 2025թվականի հունվարի 29-ի «Կապան համայնքի 2025թվականի բյուջեի կատարման եռամսյակային /աճողական/ համամասնությունները հաստատելու մասին» թիվ 87-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել ֆինանսական բաժնին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: