Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով «Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի» Երևանում» ՍՊ ընկերության 03․11․2022թ․ N Д-138 դիմումը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Մշակույթի պալատի» շենքի 2-րդ մասնաշենքի 4–րդ հարկից (Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական N 524096) 83․1 քառ․մետր տարածք 5 (հինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի» Երևանում» ՍՊ ընկերությանը՝ մշակութային, պատմության, կերպարվեստի, երգ ու պարի դասընթացների կազմակերպման, լեզվի և գրականության զարգացման ու ամրապնդման նպատակով։
2.Պարտավորեցնել «Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն «Դոմ Մոսկվի» Երևանում» ՍՊ ընկերությանն իր միջոցներով իրականացնել տարածքի կապիտալ վերանորոգումը և համապատասխան գույքով, տեխիկայով ու գրականությամբ վերազինումը և նշված անբաժանելի մաս կազմող ներդրումները սեփականության իրավունքով հանձնել Կապան համայնքին։ Տարածքի պահպանման և բոլոր կոմունալ վարձերի վճարները իրականացվում են ընկերության կողմից։
3.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|