Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի «Հողամասերի պետական հաշվառման կազմակերպման և իրականացման կարգը սահմանելու մասին» N 656 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի դրույթների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Կապան համայնքի հողային հաշվեկշռին (հողային ֆոնդի առկայության և բախշման մասին հաշվետվություն)` համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին՝ Կապան համայնքի հողային հաշվեկշիռը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։