Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 48.1-րդ, 60-րդ, 57-րդ, 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման պահանջների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1 ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 20/1 հասցեում գտնվող 0,40842 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների կատեգորիայի «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակության հողամասը՝ վերամշակող արդյունաբերական գործունեություն իրականացնելու նպատակով (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0550-0065) մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել 10 /տաս/ տարի ժամկետով, սահմանելով 500000 (հինգ հարյուր հազար) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար։
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները օրենսդրությամբ սահմանված կարգով:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|