Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՊԱՐՏԱԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԻ ԿՈՂԱՄԱՍԵՐԸ (ԲԱԶՐԻՔՆԵՐԸ) ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Կապան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող ներքոնշյալ կամուրջների կողամասերը (բազրիքները) առանց մրցույթի, 1 (մեկ) տարի ժամկետով օգտագործման տրամադրել վարձակալության իրավունքով, հետևյալ պայմաններով՝ 

1) քաղաք Կապան, Բաղաբերդ թաղամաս, թիվ 5/5 հասցեում գտնվող կամուրջի  կողամասերը (բազրիքները) 10000 (տաս հազար) դրամ ամսական վճարով։

2) քաղաք Կապան, Ձորք թաղամաս, թիվ 3/5 հասցեում գտնվող կամուրջի կողամասերը (բազրիքները) 10000 (տաս հազար) դրամ ամսական վճարով։

3) քաղաք Կապան, Ա․Մանուկյան փողոց 5ա/2 հասցեում գտնվող կամուրջի կողամասերը (բազրիքները) 10000 (տաս հազար) դրամ ամսական վճարով։

2. Սույն որոշման մեջ նշված  կամուրջների կողամասերը (բազրիքները) օգտագործման տրամադրել վարձակալության իրավունքով բացառապես արտաքին գովազդ տեղադրելու նպատակով։ Արտաքին գովազդը կամուրջների կողամասերի  (բազրիքների) վրա կարող է տեղադրվել միայն դրանց տեղադրման տեխնիկական միջոցների վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում։ 

3․ Սույն որոշման 2-րդ կետում նշված համաձայնությունը տալիս է համայնքի ղեկավարը։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՊԱՐՏԱԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.04 Կբ) Voroshum_himnavorum
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner